Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակահանությունը` դեկտեմբերի 14-ին

Սպորտ
dddfc6ac6fea758e12770dc1b3150e75

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի 2011 թ գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նույն օրը կանցկացվի նաեւ բարձրագույն խմբի մասնակից թիմերի վիճակահանությունը` 2011 թ Հայաստանի առաջնության խաղացանկը կազմելու նպատակով:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, որ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան նոր մրցաշրջանին կպատրաստվի արդեն հին տարում: Մինչ այդ գավաթի խաղարկության զույգերը եւ խաղացանկը հայտնի էին դառնում մեկնարկից 2-3 շաբաթ առաջ, ինչը դժվարացնում էր ակումբների նախապատրաստական աշխատանքների պլանավորումը:

Հավելենք, որ ՀՖՖ-ն նախատեսել է 2011 թ առաջնությունը սկսել մարտի սկզբից, որպեսզի Հայաստանի հավաքականի անդամները մինչեւ Ռուսաստանի ընտրանու հետ ընտրական հանդիպումը որոշակի խաղային փորձ ձեռք բերեն: