Բացել լրահոսը Փակել լրահոսը
78448_b
A A
Հասարակություն

Պարոնյան փողոցի շինարարական կազմակերպության տանիքում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 12-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 4 հասցեի մոտայաքում գտնվող շինարարական կազմակերպության տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի փակուղու թիվ 16/3 հասցեում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։53-ին, մարվել՝ 14։08-ին։ Այրվել են ավտոպահեստամասերի խանութ-սրահի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։