Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Թղթի վրա ոչ թե մեկ փիղ, այլ երկու առյուծ նկարեք ու պատառոտեք․ Ստեփանյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին խորհրդարանի ամբիոնից հռետորական հարց է հնչեցնում՝ արժե՞ սրել առանց այդ էլ սրված իրավիճակը՝ վտանգելով և հրահրելով ավելին, քան առաջին հայացքից կարող է թվալ։

 

«Սեփական քթից հեռուն նայել և վերջ տալ քաղաքական խառնակչություններին յուրաքանչյուրի անձնական պարտքն է ժողովրդի և պետության առջև»,- նկատում է ՔՊ-ական պատգամավորը և հավելում՝ «քաղաքականության մեջն էլ՝մի վնասիրը բացարձակ է աշխատում»։

 

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այսօրվա ձևավորած օրակարգին՝ Լիլիթ Ստեփանյանը ընդգծում է, որ «Եթե այս քաղաքական ակցիայի շրջանակներում անհրաժեշտ էր ստեղծել ուժեղ ընդդիմության պատրանք կամ իմիտացիա, ապա շարունակելով գործընկերոջս միտքը ավելացնեմ՝թղթի վրա ոչ թե մեկ փիղ, այլ երկու առյուծ նկարեք ու պատառոտեք առանց ձեզ խնայելու։ Չէ, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ է պետք երևալ»։

 

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը և հայտարարեց, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, այլ մեկնելու են Արցախ և սահմանամերձ համայնքներ։