Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԶԼՄ-ների-հաշվառման-ընթացակարգի-կիրառումը-հետընթաց-կլինի․-հայտարարություն
A A
Հասարակություն

Շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ

Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
 
Ըստ նախագծի ՝պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։
 
Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:
 
Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը։