Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդոն ընդունեց հայրությունը

Սպորտ
17bf61135c70d0770c0dd3c1de18f007

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն ընդունել է իր հայրությունը սինգապուրցի մի տղայի նկատմամբ: ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ 5-ամյա փոքրիկի հայրը հենց բրազիլացի հարձակվողն է:

«Ալեքսը իմ որդին է: Նա իմ երեք երեխաների եղբայրն է: ԴՆԹ անալիզի դրական պատասխանին ես հավատացի այն ժամանակ, երբ հանդիպեցի Ալեքսի հետ» - անալիզի արդյունքների հետ ծանոթանալուց հետո հայտարարել է Ռոնալդոն, ով մտադիր է հոգալ իր որդու խնամքի բոլոր ծախսերը:

Ինչպես նշում են բրազիլական լրատվամիջոցները, Ռոնալդոն եւ երեխայի մայրը ծանոթացել էին 2002 թ աշխարհի առաջնության ժամանակ, երբ նա Բրազիլիայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի չեմպիոն: Նրանք հետագայում էլ շարունակել են իրար հետ հանդիպել: