Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0145912
A A
Քաղաքականություն

Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ

Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ։ Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորներից կողմ քվեարկեց 32, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց ելույթից՝ նշելով, թե ասելիք չունի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 80 հազար դրամ։