Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությունը, մեկնելով Արցախ, վտանգում է ՀՀ և Արցախի քաղաքացիներին․ Հակոբյան (տեսանյութ)

Մարդիկ, ովքեր մինչև հիմա չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով՝ Արցախը չեն պաշտպանում։ Մարդիկ, ովքեր մինչև այժմ  չեն հասկացել՝ 20-30 տարի լինելով իշխանություն, չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը։

Երբ խորհրդարանական ընդդիմությունը լքում էր լիագումար նիստերի դահլիճը, այսպես արձագանքեց ընդդիմությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքում խայտառակ մտքեր փոխանակելով, և սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով՝ փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Եվ դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ պատգամավորը արձանագրեց, թե նրանք այնքան չեն տիրապետում իրավիճակին, որ բացարձակ կապ չունեն իրականության հետ։

«Գոնե, էդ միտինգից հետո, ձեր հնչեցրած մտքերից հետո տեսնեիք, թե այդ նույն տարածքում հավաքված մեր համաքաղաքացիները ինչ են խոսում ձեր մասին»,- հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ Արցախ մեկնելու հայտարարությանը,  ՔՊ-ական պատգամավորը հակառակը պնդեց,թե նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։