Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 11.04.
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Կոսովոյին

Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի 3-րդ տուրի Կոսովո - Հայաստան հանդիպումը։ 

Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Հաղթական գոլը խփեց Վիտինյոն:

Մեր թիմը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը և իր խմբում գրավեց առաջին տեղը: