Բացել լրահոսը Փակել լրահոսը
egipt-cairo-hurghada-circuit-cu-sejur-8-zile-avion-2021
A A
Քաղաքականություն

Եգիպտոս մեկնելու կարգը

2022թ․ ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Եգիպտոսի զբոսաշրջային մուտքի արտոնագրեր Եգիպտոսի որևէ անցակետում կամ կարող են դիմել առցանց արտոնագրի (https://www.visa2egyptgov.eg/) կայքէջում 30 օր կեցության համար՝ այցից 10 օր առաջ։

Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

1)Եգիպտոս ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանքի բնօրինակը (ՊՇՌ թեստի բացասական պատասխան*) տրված ոչ ուշ քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։ Ճապոնիայից, Չինաստանից, Թաիլանդից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Կանադայից, Լոնդոնից (Հիթրո օդանավակայան), Փարիզից, Ֆրանկֆուրտից, Հռոմից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից և Կորեայի Հանրապետությունից ժամանող օտարերկրացիները՝ 96 ժամ առաջ։

Մինչև 6 տարեկան երեխաներից ՊՇՌ թեստի հանձնումը չի պահանջվում։ Շարմ էլ Շեյխ, Թաբա, Հուրգադա և Մարսա Ալամ քաղաքների օդանավակայաններ ուղիղ չվերթով ժամանող օտարերկրացիները ՊՇՌ տեղեկանքի բացակայության պարագայում կարող են հանձնել ՊՇՌ թեստը օդանավակայանում (30 ամ.դ.)։ Այնուհետ հիշյալ օտարերկրացիները մեկուսացվում են իրենց կողմից ամրագրված հյուրանոցային սենյակներում մինչև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ստացումը։

* ՊՇՌ տեղեկանքը պետք է լինի լրացված անգլերեն կամ արաբերեն, թեստի տեսակը պետք է լինի «RT-PCR»․

2) Եգիպտոս կարող են ժամանել պատվաստված քաղաքացիները։ Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharma, Sinovac, Sputnik պատվաստանյութերի պարագայում՝ երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ Johnson & Johnson պատվաստանյութի պարագայում՝ առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։