Բացել լրահոսը Փակել լրահոսը
277983231_1468094096927207_2206188562620486807_n
A A
Սպորտ

Հայաստանի լողորդները ռեկորդներ են սահմանել

Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացել է Հայաստանի լողի առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, առաջնությանը մասնակցել են 124 մարզիկ – մարզուհիներ Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքներից: Նրանք հանդես են եկել տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում։

Գրանցվել է հանրապետական հինգ ռեկորդ: Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը դարձել են Հայաստանի հինգակի չեմպիոն: Սպասելիքները գերազանցել է մայրաքաղաքի Օլիմպավանի աղջիկների թիմը, որը առաջին տեղն է գրավել 4×100 մ համալիր ոճում:

Առջևում աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և տարբեր տարիքային խմբերի առաջնություններ են, համաշխարհային ուսանողական խաղերը: Ավաղ, դեռևս հայտնի չեն դրանց անցկացման ժամկետներն ու վայրերը։ Թերևս՝ փոփոխություն չի կրի միայն Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում նշանակված օլիմպիական պատանեկան փառատոնը, որը կկայանա հուլիսի 24-30-ը։