Բացել լրահոսը Փակել լրահոսը
rain
A A
Պաշտոնական Հասարակություն

Ջերմաստիճանը 10-13 աստիճանով իջնելու է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-6մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին՝ 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 2-4, 12-ին, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: