Հայաստանի սուսերամարտիկները մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում կայացած սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությանը Հայաստանից մասնակցել է 6 մարզիկ մարզուհի:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիակա կոմիտեի մամուլի ծառայությունը, երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը տանելով երեքական հաղթանակ, մտան 1/32 եզրափակիչ փուլ: Այստեղ նրանք անհաջողության մատնվեցին և դուրս մնացին պայքարից։ Աշոտ Խալաթյանը նույն մրցաձևում իր ուժերը փորձեց նաև պատանիների մրցումներում, որտեղ ընդամենը մեկ հաղթանակ տարավ։
Իրենց հաշվին ընդամենը մեկական հաղթանակ գրանցեցին նաև երիտասարդ ճկասուսերակիրներ Համլետ Մխոյանը և Գրիգոր Պապոյանը: Նույն զենքաձևի խմբային փուլում տպավորիչ երկու հաղթանակ տոնեց Աիդա Ալոյանը և իր համար տեղ ապահովեց 128 մասնակիցների շարքում:
Ավաղ, նա այնուհետև պարտվեց և վերածվեց հանդիսականի: Մեր պատվիրակներից միայն պատանի ճկասուսերակիր Արսեն Դադայանին չհաջողվեց ճաշակել հաղթանակի քաղցրությունը, քանզի նա տանուլ տվեց առաջին իսկ մրցակցին: