Բացել լրահոսը Փակել լրահոսը
278347300_530191521810857_1486225088928100619_n
A A
Պաշտոնական Հասարակություն

12-ամյա փոքրիկի մոտ ատամնացավից նման բարդություն է առաջացել

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ահազանգում է անչափահասների մոտ ատամնացավից առաջացած բարդությունների մասին։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Հարգելի ծնողներ, ևս մեկ անգամ եղե՛ք իրազեկված։ Նկարում պատկերված 12-ամյա փոքրիկի մոտ պարզ ատամնացավից առաջացած բարդություն է: Օրեր շարունակ ընդունել են ոչ արդյունավետ դեղամիջոցներ, սակայն…

Նման դեպքերը խիստ վտանգավոր են և լի կյանքին վտանգ ներկայացնող մի շարք բարդություններով։ Եղե՛ք զգոն, նույնիսկ պարզ ատամնացավի դեպքում անհապաղ դիմել մանկական ստոմատոլոգի, բացառել ցավազրկողների անհիմն երկարատև օգտագործումը։

Բարեբախտաբար փոքրիկը բարեհաջող վիրահատվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում: Գտնվում է հետվիրահատական բուժման փուլում, կյանքին վտանգ չի սպառնում»: