Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում հերթական գործակարգավարական խորհրդակցություն։

Մինչև նիստին անցնելը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի։

«Կամսար Բաբինյան։ Պարոն Բաբինյան, շնորհավորում եմ Ձեզ»,- նորանշանակ ղեկավարին ներկայացրեց Հրաչյա Սարգսյանը։ Ներկաները ծափահարեցին։

Երևանի քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ Իսկուհի Օսիպյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արման Ջհանգիրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար։

Հրաչյա Սարգսյանը շնորհավորեց նորանշանակ պաշտոնյաներին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։ Մանրամասները՝ տեսանյութում։