Երբ հրդեհը մարելու գնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻննամյա Արմինեն մտահոգվում է հրշեջ-փրկարար քրոջ համար։ Քույրը՝ Կարինեն, աշխատանքի պահին ամենաքիչն իր անվտանգության մասին է մտահոգվում։
Հրշեջ-փրկարարի հագուստը Կարինեն արդեն հագնում է երեք տարի։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտելուց հետո որոշեց ու գործի անցավ, ինչպես ինքն է ասում ՝ տանն էլ դեմ չէին
Հրշեջ-փրկարարն, ով այս տարիների ընթացքում բազում բարդ ու դժվար իրավիճակների ականատեսն է եղել, դժվարանում է առանձնացնել ամենաբարդ օրը, բայց երբեք չի մոռանում առաջին աշխատանքային օրը
Կարինեի գործընկերները հիմնականում տղամարդիկ են, որոնք հեշտությամբ են ընդունել նրան իրենց շարքերում։ Մի մասի հետ ծանոթ է եղել բուհից։ Ասում է՝ գործընկերների հետ լավ ու վատ օրեր է անցկացրել։
24 -ամյա հրշեջ փրկարարի սիրտն ազատ է, բայց, ինչպես ինքն է կատակում, սպիտակ ձիով ասպետը առաջարկություն անելուց առաջ պետք է մի լավ ծանութեթև անի
Աշխատանքային հերթափոխը սկսվում է առավոտյան ինին և ավարտվում ուղիղ 24 ժամ հետո։ Բայց նրա գործը սրանով չի ավարտվում, Կարինեն մասնագիտական այլ կրթություն էլ է ստացել։
Նա հրշեջ-փրկարարից մանկավարժի վերածվում և անգամ 24 ժամյա հերթապահությունն ու կանչերով լի օրը չի խանգարում դրան
Երկու գործն էլ սիրում է, բայց եթե ընտրելու լինի՝ միանշանակ հրշեջ-փրկարարի գործը կընտրի։