Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց

 

Հայաստանի ֆուտզալի հավաքականը աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում 3:0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ազգային թիմին:

 

Բուլղարական Վառնայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Ժոաո Կարվալյոն շատ արագ բացեց հաշիվը, իսկ Դավիթ Ասլանյանը 18-րդ րոպեին կրկնապատկեց այն: Հանդիպման վերջում Վլադիմիր Սանոսյանը խփեց երրորդ գնդակը:

 

Այդպիսով, Հայաստանի հավաքականը այդ մրցաշարում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը:Վերջին տուրում մեր ընտրանին կհանդիպի իր գլխավոր մրցակցի` Կոսովոյի հետ, որը նույնպես երկու հաղթանակ է տարել, սակայն գնդակների հարաբերությամբ առայժմ զիջում է առաջին տեղը: Այդ խաղը կկայանա ապրիլի 11-ին: