Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով (տեսանյութ)

«Հայաստանի հանրապետության վճռաբեկ դատարանը որոշեց՝ վճռաբեկ բողոքը բավարարել։ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել»։

Նիկոլ Վովայի Փաշինյանը Մարտի 1-ի գործով արդարացվեց։ Դատավորը ընթերցեց դատարանի որոշումը։

«Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 19 դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել» ։

 

Դատավորը հայտարարեց՝ «Նիկոլ Վովայի Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել»։

 

Քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

 

«Որոշումը վերջնական է և ենթական չէ բողոքարկման» ասաց դատավորը։