Բացել լրահոսը Փակել լրահոսը
277834526_1133249454120318_5620649912086535226_n
A A
Քաղաքականություն

Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:

ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:

Փաստաթուղթը խորը մտահոգություն է հայտնում «Ուկրաինայում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները հարևան երկրի դեմ։

Նշվում է, որ խորհրդում մասնակցության կասեցում հազվադեպ է լինում: Լիբիայի մասնակցությունը դադարեցվել էր 2011 թվականին այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ ցուցաբերված բռնության պատճառով:

Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել։ Ռուսաստանի դիրքորոշմանը կողմ են քվեարկել նախկին Խորհրդային միության երկրներից Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, ինչպես նաև Չինաստանը, Իրանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Կուբան և աֆրիկյան մի շարք երկրներ։

«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ՝ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ, որը իր ազդեցությունը կունենա հետագա՝ երկկողմ հարաբերությունների վրա»։