Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Ոչնչացվել է 48 կգ միս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս- մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում:

ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ՝ շնող համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Պետրոսյանին պատկանող իրացման կետում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են 40 կգ խոշոր եղջերավոր կենդանու և 8 կգ խոզի միս, որը որևէ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել:

Սուր հոտով և արդեն քայքայման ակնհայտ նշաններով մսի նշված խմբաքանակները, ըստ տնտեսվարողի, իրացման ցանց են բերվել երկու օր առաջ: Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: