Բացել լրահոսը Փակել լրահոսը
fb8baf43ccba05cf4b6bfa8d6ad68dcc
A A
Հասարակություն

Կրակոց Երևանում․ հայտնաբերվել է կրակոցի հետքով մեքենա․ shamshyan.com

Այսօր, ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։ 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանն ու Տիգրան Մանուկյանը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։  Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Արա Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։