Մինչև վերջին շունչը պայքարելու ենք Արցախի համար․ 5165-ի ակցիան Կառավարության դիմաց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախը մերն է, և մենք մինչև վերջին շունչը պայքարելու ենք Արցախի համար։ Այս մասին նշեց 5165 շարժման հիմնադիրներից Կարին Տոնոյանը կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ։
Շարժման մյուս համահիմնադիր Մենուա Սողոմոնյանն էլ նշեց, որ իրենք ակցիան իրականացնում են Արցախի պաշտպանության և Արցախի միջազգային ճանաչման համար․ «Մենք ուզում ենք ուղերձ հղել Բրյուսել, որ Արցախի ինքնորշման իրավունքը արխացիներին է, և ոչ-ոք՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու փոստաթուղթ կամ անելու հայտարարություն»։
Նա նշեց նաև, որ իրենց համար խնդիր է ժողովրդին, հասարակական ու քաղաքական գործիչներին և մտավորականությանը միավորելու ու ոտքի հանելու։
Ըստ Կարին Տոնոյանի՝ առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն․ «Եթե մենք զիջում ենք Արցախը, վաղը կզիջենք Սյունիքը, մյուս օրը Երևանը, յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Արցախը հայի արժանապատվության խնդիրն է, և պատվով ապրելը ամենակարևորն է»։
Հարցին, թե ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից, Կարին Տոնոյանը նշեց․ «Ես ինքս երբևէ լավ սպասումներ չեմ ունեցել։ Եթե այսօր անգամ որևէ էական բան չստորագրվի, դա չի լինի Փաշինյանի շնորհիվ, դա կլինի նաև մեր այստեղ կանգնելու շնորհիվ և մինչ այսօր ձեռնարկած մեր միջոցառումների շնորհիվ։ Մենք դրանով ցույց ենք տալիս, որ Հայաստանում կան ուժեր, որ անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կստորագրի, իրենք դեմ են լինելու դրան, եթե դրանք ի վնաս են լինելու Արցախի անկախությանը»։
Լրագրողի դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ կան, որ Արցախում հուսահատ տրամադրություններ են և ցանկանում են միանալ Ռուսաստանի Դաշնությանը, Կարին Տոնոյանը նշեց, որ կարևոր է Արցախի հայկական մնալը և միավորվելը Հայաստանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։