Բացել լրահոսը Փակել լրահոսը
spring
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ:

Ապրիլի 8-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ին, 7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։