Մեքենան գլխիվայր շրջվել է․ 43-ամյա վարորդի դին հայտնաբերվել է դրսում․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21 կմ հատվածում Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։