
Գաբրիել Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը կկպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Սլովենիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր ընթացող նախավերջին` 10-րդ տուրում, մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց ադրբեջանցի Աբդուլա Գադինբայլիի հետ: Նա ակտիվ սկսեց պարտիան և շուտով դիրքային առավելություն ստացավ: Սևերը 26-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեցից, և մեկ քայլ հետո ընդունեցին իրենց պարտությունը: Այդպիսով, Գաբրիել Սարգսյանը կարևոր հաղթանակ տարավ, վաստակեց 8 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Առաջնությունում հաջող հանդես եկող մեր մյուս երկու շախմատիստները` Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, այս անգամ ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար ֆրանսիացի Ժյուլ Մուսարի և ադրբեջանցի Միսրատդին Իսկանդարովի հետ: Նրանք ունեն 7-ական միավոր և արդեն դուրս են մնացել չեմպիոնական պայքարից: