Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վրաստանի խորհրդարանի նախագահն ու խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայտնում է ՀՀ ԱԺ-ն։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: