Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խաղամոլության խնդիրը, դրա դեմ պայքարն ու բուժման հնարավորությունները (տեսանյութ)

Խաղամոլության խնդիրը, դրա դեմ պայքարն ու բուժման հնարավորությունները թեմայի շուրջ մի շարք հարցերի պատասխաններ են հնչեցրել առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և Առողջապահության նախարարության Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը։

«Կախվածությունների հետ կախված հետազոտությունների, ճշգրիտ գնահատումներ իրականացնելու համար անհրաժեշտ է համահանրապետական ուսումնասիրություններ՝ հիմնված գիտական հետազոտությունների վրա, որը ենթադրում է հարցումներ ՀՀ բոլոր մարզերում»,- նման դիտարկում արեց Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը՝ անդրադառնալով վերջերս հնչեցրած այն թեզին, թե վերջին մեկ տարում շուրջ 3,2 միլիարդի խաղաղադրույք է իրականացվել Հայաստանում։

«Մեր հանրապետությունում նման հետազոտություն չի արվել։ Բայց արվել է աշխարհի տարբեր երկրներում, ու Հայաստանի համար ընդհանուր վիճակագրություն չկա։ Խնդիրը մեզ մոտ համեմատական նոր է և հետազոտություն չունենալը կապված է հենց դրանով, բայց այն, որ սա խնդիր է մեր հասարակության համար, բոլորիս էլ պարզ է»,-պարզաբանեց Սուրեն Նազինյանը։

Առողջապահության նախարարության Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը, ով ուսումնասիրել է միջազգային փորձը և աշխատում է հենց բուժառուների հետ, նշեց, որ ամբողջ աշխարհում շուրջ 500 միլիարդ դոլարի խաղադրույք է կատարվում։

«Այս թվերը մեզ պատկերացում չեն տալիս խաղամոլության մասին։ Օրինակ ԱՄՆ-ում մարդկանց մոտավորապես 86 տոկոսը կյանքի այս կամ այն շրջանում հրապուրվել են խաղերով և կատարել են խաղադրույքներ, բայց դրանցից շատ քչերի մոտ է առաջացել խաղամոլություն։ Իսկ եվրոպական տարածաշրջանում մոտ 0,3 տոկոսի մոտ է խաղամոլության պաթոլոգիկ հակում առաջանում»,- ասաց Գևորգ Փաշիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։