Բացել լրահոսը Փակել լրահոսը
274b1143da5851991fff9231e6650fd6
A A
Հասարակություն

Կրակոց՝ Երևանում․ 2 անձ հոսպիտալացվել է, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ, արնանման հետքեր․ shamshyan.com

Ապրիլի 1-ին, ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարված մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Համլետ Սարգսյանը, ով եղել է դանակահարված և 26-ամյա Վռամ Պողոսյանը, ով եղել է հրազենային վնասվածքով։