Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիկին Խամոյան, Միրզոյանին չեք գտնում, ԱԳՆ-ի տե՞ղն էլ չգիտեք․ կարող եմ ցույց տալ ու վարորդ տրամադրել (տեսանյութ)

«Տիկին Խամոյան, Արարատ Միրզոյանին չեք կարում գտնեք, ԱԳՆ-ի շենքն է՞լ չեք կարում գտնեք»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, թե Արարատ Միրզոյանից չեն կարողանում ստանալ իրենց հետարքրքող հարցերի պատասխանները։

Ըստ ԱԺ նախագահի՝ «Հայաստան» դաշինքի օրակարգն է Ռոբերտ Քոչարյանի դատավարությամբ քաղաքական շահարկումներ անել և զուգորդված խոսակցություններ անել Ադրբեջանի զինված սադրանքների հետ․ «Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։