Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աննա Մկրտչյանին ու Լիլիթ Մինասյանին նախազգուշացում հայտարարվեց (տեսանյութ)

«Տրամաբանական է, որ խորհրդարանը պետք է ունենա արտահերթ նիստ, բայց ի՞նչ օրակարգով»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հարց բարձրացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Էս մարդիկ, անցումային դրույթներ ասելով, պատկերացնում են օրենքում բաց տողերի հատված, որը իրենց ցանկությունները լրացնելու համար է և այդ անցումային դրույթները իրենք մատիտով կարող են անընդհատ գրել և անընդհատ ջնջել»,-ավելացրեց պատգամավորը՝ նկատի ունենալով ՏԻՄ-ի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը քննարկվում է այսօրվա նիստում։

Պատգամավորի ելույթից հետո բանավեճ տեղի ունեցավ նրա ու ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի միջև, ինչից հետո Աննա Մկրտչյանին հայտարարվեց նախազգուշացում։

Մանրամասները՝ տեսանյութում։