A
A
Վարազդատ Հարոյանը վիրահատության է ենթարկվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Առողջություն ենք մաղթում Վատոյին»,-հայտնում է ՀՖՖ-ն։
Հիշեցնենք, որ Նորվեգիա - Հայաստան ընկերական հանդիպման ընթացքում վնասվածքներ էին ստացել մեր հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Արման Հովհաննիսյանը:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: Արման Հովհաննիսյանի վնասվել էր ձախ ազդրի հետին շրջանի մկանը: