Բացել լրահոսը Փակել լրահոսը
27891831_0_0_1601_901_1920x0_80_0_0_bca504712f7f1e5a361c97014910b723
A A
Պաշտոնական

Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է մոտ 70 մ ժայռից և մահացել

Մարտի 31-ին՝ ժամը 11։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 թ․) դին դուրս են բերել ձորից (մոտ 30 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային (մոտ 400 մ)։