Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օլիմպիական համերաշխություն»

Սպորտ
a1b491416bc45f5366e116f2cd6c8120

Դեկտեմբերի 11-22-ը Հայաստանում կգտնվի Բադմինթոնի միջազգային ֆեդերացիայում մարզաձևի զարգացման տնօրեն, գերմանացի մասնագետ Գյունտեր Հյուբերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նա կայցելի Գյումրի, Վանաձոր եւ Իջեւան, տեղում կստուգի կատարված աշխատանքները, կքննարկի եւ կշտկի բացթողումները: Այցի ավարտին Երեւանում կհրավիրվի ամփոփիչ տեսա-գործնական դասընթաց, իսկ մասնակիցները կստանան հավաստագրեր:

Հիշեցնենք, որ Գյունտեր Հյուբերը հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին արդեն այցելել էր Հայաստան եւ մասնագիտական դասընթացներ վարել մեր հանրապետության մարզիչ-մանկավարժների համար: Դրա արդյունքում վերապատրաստվել էին բադմիթոնի երկու տասնյակ մասնագետներ, իսկ Գյումրիում եւ Վանաձորում բացվել բաթմինտոնի նոր մարզախմբեր:

Նշենք, որ միջոցառումն անցկացվում է ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ, ՄՕԿ-ի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակում: