Բացել լրահոսը Փակել լրահոսը
35F2F61E-A3AB-499A-B42A-EF9C24803B74_w1200_r1
A A
Հասարակություն

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն

Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ: