A
A
Հայաստանում կանցկացվի հաշմանդամ անձանց սեղանի թենիսի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ին«Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան» ապրիլի 9-10-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացնի Հայաստանի առաջնություն: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի մարզերի և Արցախի թենիսիստները: Այն ֆինանսավորվել է պետական դրամաշնորհի միջոցով: Հաշվարկից դուրս կարող են մասնակցել նաև 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած հերոս տղաները: Դա նրանց հնարավորություն կտա ձեռք բերել փորձ և բացահայտել իրենց կարողությունները:
Առաջնության բացումը տեղի կունենա ապրիլի 9-ին, իսկ եզրափակիչ խաղերը և մրցանակաբաշխությունը նախատեսված են ապրիլի 10-ին, ժամը 11:00-13:00-ը: