Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին ուղեգիրը նվաճեց «Կոպենհագենը»

Սպորտ
0b3e884afee3900265ce81d54e8b63d3

Երեկ տեղի ունեցած չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի առաջին խաղերը ի հայտ բերեցին փլեյ օֆֆի եւս մեկ մասնակցին: Այդ իրավունքն առաջին անգամ նվաճեց Դանիայի «Կոպենհագենը», որը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց հունական «Պանաթինաիկոսին» եւ D խմբում գրավեց երկրորդ տեղը: Իսկ ահա դանիացիները գլխավոր մրցակիցը` Կազանի «Ռուբինը», չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ անգամ «Բարսելոնայի» երկրորդ կազմին` 0:2:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Միլանի «Ինտերը», չնայած հյուրընկալվելիս 0:3 խոշոր հաշվով զիջեց Բրեմենի «Վերդերին», սակայն մտավ հաջորդ փուլ, քանի որ արդեն անհասանելի էր դարձել երրորդ տեղում ընթացող հոլանդիայի «Տվենտեի» համար: Վերջինս իր հարկի տակ ոչ-ոքի` 3:3 խաղաց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:

Անգլիայի մյուս մասնակից «Մանչեսթր Յունայթեդին» չհաջողվեց սահմանել մրցաշարի նոր ռեկորդ: Ալեքս ֆերգյուսոնի սաները 5 խաղ շարունակ անառիկ էին պահել սեփական դարպասը: Եթե դա հաջողվեր «Վալենիսայի» հետ խաղում, ապա «Մանչեսթր Յունայթեդը» կդառնար առաջին թիմը, որը գոլ բաց չէր թողի խմբային փուլում: Ավաղ, խաղի 32-րդ րոպեին «Վալենսիայի» ֆուտբոլիստ Պաբլո Էրնադեսը գրավեց մանչեսթրցիների դարպասը:

Օրվա մնացած խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Բուրսասպոր» - «Ռեյնջերս»` 1:1
«Լիոն» - «Հապոել»` 2:2
«Բենֆիկա» - «Շալկե-04»` 1:2