Մի մանիպուլացրեք․ հայտարարե՛ք ընդմիջումը․ Աննա Մկրտչյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴուք գիտեք, որ պետաիրավական հարցերի հանաձնաժողովում մենք չենք հանդուրժում, որևե վիրավորանք, որևե ատելության խոսք։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ԿԸՀ գործունեության մասին քննարկումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Ի՞նչ, վիրավորանք ա՞ եղել իմ նախորդ հարցին»,- հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Վարդանյանը բացասական արձագանքեց՝ ըստ էության ցույց տալով, որ նման բան չի եղել, ինչից հետո Մկրտչյանն ասաց․ «Դե ուրեմն մի մանիպուլացրեք, նման բան չի եղել, նորից դիտեք նիստը, տեսեք ես ինչ նախադասություն էի ասում և դուք ինչպես ընդհատեցիք»։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, փորձելով հանդարտեցնել իրավիճակը, մեկ անգամ ևս վերահաստատեց, որ հարցի հնարավորությունն այժմ Աննա Մկրտչյանինն է։
Մկրտչյանն արձագանքեց․«Հույս ունեմ՝ առանց ընդմիջման»։ Մանրամասները տեսանյութում։