A
A
«Հատիսը» ուժեղացնում է պաշտպանությունը
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը, որը նախապատրաստվում է Եվրոպայի գավաթի 1/16-րդ երզափակիչի հանդիպումներին, երեկ նոր համալրում է ստացել` հանձինս ուկրաինացի բասկետբոլիստուհի Արինա Մարկոտենկոյի։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
21-ամյա բասկետբոլիստուհին հանդես է գալիս պաշտպանությունում եւ ունի 170 սմ հասակ։ Նա Ուկրաինայի հավաքականի անդամ է։ Արինա Մարկոտենկոն նախկինում հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում» և իսպանական «Գրան Կանարիայում»։
Դա նշանակում է, որ ուկրաինուհին դեկտեմբերի 16-ին հանդես կգա իր նախկին թիմակիցների դեմ, քանի որ այդ օրը «Հատիսը» Երեւանում հյուրընկալելու է հենց Մոսկվայի դինամոյականներին: