Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (3)
A A
Պաշտոնական

Մ-3 ճանապարհի 11․1-րդ կմ հատվածում գտնվող կամրջի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում՝ Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ, ինչի հետևանքով կատարվել է երթևեկության փոփոխություն։ 

Տվյալ հատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ 

Բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կամուրջը շրջանցել Ջրառատ-Մեծամոր-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհով։