Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Քաղաքական պաշտոն զբաղեցնող հղի կնոջը կարող են աշխատանքից ազատել․ օրենքը նրան «մոռացել է» (տեսանյութ)

Դատական առաջին ատյանում մերժում ստանալուց հետո Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ Նանե Ասատրյանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ վարչական դատարան։

Նա պահանջում է  իրեն վերականգնել  Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում եւ փոխհատուցել։ Հայցը ՀՀ կառավարության եւ Վայոց ձորի մարզպետարանի դեմ է։

2021թ հուլիսին Նանե Ասատրյանին աշխատանքից ազատել են «քաղաքական թիմի որոշմամբ» հղիության 6֊րդ ամսում, երբ շաբաթներ անց արդեն պիտի  անցներ հղիության և ծննդաբերության արձակուրդի (ֆիզարձակուրդ)։  Արդյունքում՝ այսօր նա պետությունից որևէ նպաստ չի ստանում երեխայի խնամքի համար։  

«Պարզվում է՝ հղի կնոջ իրավունքները պաշտպանված չեն, երբ նա զբաղեցնում է քաղաքական պաշտոն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է  Նանե Ասատրյանը՝ բացատրելով, որ սա օրենսդրական խնդիր է։

Մանրամասները՝ տեսանյութում