Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Կապառոսը խոսել է Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի մասին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին խոսել է առաջիկա մրցակցի՝ Նորվեգիայի ընտրանու մասին.

«Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի: Սպասում ենք դժվարին խաղ, քանի որ Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ շատ շուտով այդ հավաքականն համաշխարհային մակարդակով արդեն լուրջ դերակատարություն կունենա, որովհետև երիտասարդ շատ ֆուտբոլիստներ են հանդես գալիս դրանում», - ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ վաղը, մարտի 29-ին, Հայաստանի հավաքականը Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային թիմի հետ: