A
A
Երբ կհանվեն հանրային վայրեր այցելելու սահմանափակումները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում հանրային սննդիր կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ և մշակութային վայրեր այցելելու համար դեռևս անհրաժեշտ է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք։
«Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ի պատասխան հարցին՝ ե՞րբ կհանվեն հանրային վայրեր այցելելու համար սահմանված սահմանափակումները։
Մեր դիտարկմանը, թե հանրապետությունում քովիդի թվերը բավականին նվազել են, Հռիփսմե Խաչատրյանն արձագանքեց, որ նման հարց դեռ չի քննարկվում։
Հիշեցնենք՝ Հայաստանում հունվարի 22-ից ուժի մեջ մտավ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրել միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։