Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կպայքարի ուղեգրի համար

Սպորտ
22069c11be4f6d11d01a7b494b0096e9

Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մաք-Գիդին կարծում է, որ Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական այն խմբում, որտեղ հանդես է գալիս իր երկրի հավաքականը, հաղթող կճանաչվի Ռուսաստանի ազգային թիմը:

«Ես հիացած եմ Ռուսաստանի ընտրանու խաղով: Սակայն մենք չէինք պարտվի ռուսներին, եթե մի փոքր էլ ժամանակ ունենայինք: Իմ կարծիքով հենց Ռուսաստանի հավաքականը կգրավի առաջին տեղը եւ կմտնի եզրափակիչ փուլ: Իսկ ահա երկրորդ ուղեգիրը կխաղարկեն Իռլանդիայի, Սլովակիայի եւ Հայաստանի ազգային թիմերը: Հուսով եմ, որ այդ պայքարում բախտը մեզ կժպտա»,-ասաց նա:

Հավելենք, որ Էյդեն Մաք-Գիդին այս տարվա ամռանից հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում» եւ բավականին տեղեկացված է Ռուսաստանի ֆուտբոլից: