Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (2) (2)
A A
Պաշտոնական Հասարակություն

Ձնահյուսի պատճառով դեպի Վրաստանի սահման գնացող Մ-3 մայրուղին փակվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։
 
Աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։