Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Վեդիում հաղթում է Գարիկ Սարգսյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 27-ին Արարատի մարզի խոշորացված Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։

«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է՝ հավաքելով քվեների 56.2%-ը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Արարտի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։

ՔՊ-ի օգտին է քվեարկել 13,139 մարդ։ Մյուս ուժի՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել է 9694 ընտրող` 41.5%։ Նշենք, որ 545 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը դեռ «հին Հայաստանում» 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել էր հայրենի Նոր Կյանք գյուղի համայնքապետ, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո նա նշանակվեց Արարատի մարզպետ։

Գարիկ Սարգսյանը հայտնի է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու ծրագրի վերաբերյալ հնչեցրած մտքերի համար, որի հետևանքով հանրության շրջանում հաճախ նրան հիշում են որպես կոկորդիլոսագետ։