Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid test
A A
Պաշտոնական Հասարակություն

Կովիդի 10 նոր դեպք է հաստատվել․ մահ չի արձանագրվել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։

Նախօրեին կատարվել է 2397 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8610 մահվան դեպք է արձանագրվել։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1675 է: Ընդհանուր կատարվել է 2․968․785 թեստավորում:

1 օրում առողջացածների թիվը՝ 29։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422․468 դեպք, որոնցից 409․819 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2364 պացիենտ: