Բացել լրահոսը Փակել լրահոսը
276175747_4950087185074690_5199722409404279794_n
A A
Պաշտոնական

Հունաստանի ԱԳՆ-ը կոչ է անում վերադառնալ ելման դիրքեր

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի վարքագծին։
 
Հունաստանը հայտնում է իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական բախումների և զորամիավորումների առաջխաղացման առնչությամբ։
Մենք կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունները, զորամիավորումներին վերադառնալ ելման դիրքեր և պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը,- ասված է  հայտարարության մեջ։