Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+formula
A A
Սպորտ

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Միկ Շումախերը վթարի է ենթարկվել

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության մասնակից «Հաաս» թիմի ավտոարշավորդ Միկ Շումախերն այսօր կայացած Սաուդյան Արաբիայի Գրան Պրիի որակավորման մրցավազքում վթարի է ենթարկվել: Գերմանացի մարզիկը 12-րդ շրջանի ժամանակ կորցրել է ավտոմեքենայի ղեկավարումը և բախվել անվտանգության պատին: Բոլիդը լրիվ ջարդուփշուր է եղել:

 

Միկ Շումախերը, բարեբախտաբար, լուրջ վնասվածք չի ստացել, սակայն նրա մասնակցությունը վաղը կայանալիք հիմնական մրցավազքին հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ Միկ Շումախերը «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին է, որը երկար ժամանակ գտնվում է կոմայի մեջ:

Վթարի տեսանյութը՝ այստեղ