Բացել լրահոսը Փակել լրահոսը
3dc0576a26df12cf308fc6645d8acc2f
A A
Հասարակություն

Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան․ Shamshyan.com

Այսօր, մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արարատ կայարանից դեպի Բանավան թաղամասի ոսկու կորզման ֆաբրիկա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի տեսուչ Խաչիկ Մադաթյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը և «Հարավկովկասյանը երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։