Փաշինյանին ամենալավ ապտակը Ռուսաստանի ԱԳՆ-ն հասցրեց․ Շարմազանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Էս իշխանությունը ամանորյա չէ, այլ դարի նվեր է Էրդողանին ու Ալիևին»․ այս մասին նշեց ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը Անդրանիկ Մարգարյանին նվիրված միջոցառման ժամանակ։
Ըստ Շարմազանովի իշխանությունների անգործության և վարած սխալ քաղաքականության շնորհիվ է, որ Ադրբեջանը Արցախում սադրանքների է դիմում․ «Երբ եք լսել էս իշխանությունների կողմից, որ սրանք ասեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունի և Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Նախկին պատգամավորը նշում է, որ ներկայիս իշխանությունները չունեն հստակ արտաքին քաղաքականությունը․ «Եթե մի մարդ հայտարարում է, որ Հայաստանի ԵԱՏՄ մուտք գործելը Հայաստանի ադրբեջանացումա, հետո կուրծքա ծեծում, որ ԵԱՏՄ-ի նման փայլուն կառույց չկա, ինչի դուք կարծում եք ինքը դարձավ ռուսամետ, ամենևին՝ ոչ»։
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վատ բանակցային ժառանգություն է ստացել նախկին իշխանություններից, Շարմազանովը նշեց ․ «Իրեն ամենալավը պատասխանել է ապտակով Ռուսաստանի Արտաքին գործերի նախարությունից Պոպովը»։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ ռազմագերիների հարցը այլևս չի հետաքրքրում իշխանություններին․ «Գերիների օրակարգը չկա, էլ որևէ մեկը գերիներից չի խոսում, բա նախընտրական փուլում ասում էր գերիները մեր եղբայրներն են, մեր հարազատներն են, մոռացել ե՞ն»։
Մանրամասները՝ տեսանոյթում։