Էդ խաղաղության դարաշրջանի արշալույսն ա․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բայց ինձ ինչ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներից, խաղաղության դարաշրջան բացողներից»․երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսպես պատասխանեց լրագրողների՝ Արցախում ներկայիս իրադրության շուրջ հարցերին։
Լրագրողների հարցերին, թե ինչ գնահատականներ ու բնորոշումներ կարող է տալ նախկին նախագահը մասնավորապես Փառուխում տեղի ունեցածին, նա պատասխանեց՝
«Էտ արշալույսնա էլի, խաղաղության դարաշրջանի։ Նույն Փառուխն էլ, նույն ներքին Հանդն էլ․․․․»
Երրորդ նախագահը համառորեն շարունակում էր անպատասխան թողնել բարձրաձայնվող մյուս հարցերը։
«Ա1+»ի լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք պայմանավորվածություն լինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Սարգսյանը պատասխանեց․
«Ես ենթադրությունների վրա չեմ հիմնվում։ Գնացե՛ք, ճարտարապետներին հարցրեք»
Իսկ, ո՞վ է ճարտարապետը, հարցին Սարգսյանը պարզապես քմծիծաղ տվեց՝ նստելով մեքենան։
Նշենք, որ ՀՀԿ–ական գործիչները Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրվա կապակցությամբ այցելել էին պանթեոն։
Հիշեցնենք՝ այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում